Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր արտաքին պարտքը թույլատրելի սահմանում է». Վ. Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-10

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթի սկզբում ընդդիմադիր գործընկերներին հիշեցրեց, որ ԱԺ-ում քննարկվում է Դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը։ «Այստեղ մեր գործընկերները երևի խառնել են փաստաթղթերը, ուսումնասիրել են Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը և այնտեղից ցիտումներ են կատարում, որը բացարձակապես կապ չունի այսօրվա մեր քննարկվող թեմային»,- նշեց նա։ Որպես օրինակ նա հիշեց Արամ Մանուկյանի ելույթը, որտեղ ընդդիմադիր գործիչը խոսել էր պետական պարտքի՝ ոչ թույլատրելի սահմանաչափի հասնելու մասին. «Ուշադիր եղեք, որովհետև ողջ հանրությունն է մեզ լսում, և լսելով մեկի ելույթի չի լսում պատասխանը և այդպիսի տպավորություններ է ստեղծվում։ Այդ հաշվարկողները վերցնում են այս տարվա տոկոսները համեմատում են անցած տարվա բյուջեի հետ։ Ես չգիտեմ՝ ինչ գնահատականներ կարող եմ տալ նման հաշվարկներ կատարողներին»։ ՀՀԿ-ական պատգամավորը խնդրեց եզրափակիչ ելույթ ունեցող մասնագետներին անդրադառնալ՝ ոնց են կատարվում մեր հաշվարկները. «Այսօր մենք արտաքին պարտքի և դեֆիցիտով իմաստով թույլատրելի սահմանում ենք»,- հավելեց նա։ Նա նաև անդրադարձավ դեֆիցիտի մասին հաշվարկների, արտաքին պարտքի մասին հայտարարություններ անող պատգամավորներին. «Ես ներողամիտ եմ այդ մարդկանց նկատմամբ, ոչ մասնագետ լինելով՝ ասում են՝ պարզ թվաբանական հաշվարկ է, մենք ունենք այս երեք թվերը բաժանում ենք երեքի ստանում ենք մի թիվ, մարդիկ պետք է հասկանան, որ սա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է»։ Մանրամասները՝ տեսանյութում