Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի ընդունվել է  դատարան

Քաղաքականություն
vlad1

Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Այդ մասին տեղեկացրեց լրագրողը։ Դատը նշանակված է հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին։ Հիշեցնենք, որ  Սիրանույշ Պապյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին և արժանապատվությանը  պատճառված վնասի հատուցման պահանջով: Ծիծեռնակաբերդում՝  ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան`ոստիկանության բարեփոխումների մասին, որոնք  հասարակությունը չի տեսնում, ասել էր. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»: