«Խաղաղ լինի». առաջին դասարանցու երազանքը (տեսանյութ)
Կուպալյան վարժարանի առաջինից երրորդ դասարանի սաներն ուսումնական տարվա վերջին դասն անցկացնում են ցերեկույթով։ Օրեր շարունակ պատրաստվել են այս դասին։ Կրթօջախում նման միջոցառումներ հաճախ են կազմակերպվում։ Վարժարանի դասվար Նարինե Մինասյանը վստահ է՝ ճիշտ մոտեցման դեպքում երեխաների մոտ ոչ միայն կարելի է հետաքրքրություն առաջացնել ուսուցանվող առարկաների նկատմամբ, այլեւ կրթել ազնիվ ու պատասխանատու քաղաքացի. «Բոլոր երեխաները տաղանդավոր են, մնում է, որ մեծերն իրենց ճիշտ կարողանան դրսևորել նրանց հետ»,-ասաց նա։
Առաջին դասարանցի Մեսրոպին ցերեկույթին վստահվել էր թզուկի դերը. «Դա շատ լավ դեր է ինձ համար. ամեն օր տանը նստում, պարապում էի»,-պատմեց նա։
Փոքրիկները նաեւ որոշել են ապագա մասնագիտությունը. «Որոշել են դառնալ շինարար»,-ասաց առաջին դասարանցի Անտոնը։
«Ես երբ մեծանամ, կդառնամ ոստիկան, որ մարդկանց օգնեմ»,-նշեց Մեսրոպը։ Աշակերտի ամենամեծ երազանքը, սակայն, միայն իրեն չի ուղղված. «Խաղաղ լինի, որ ամեն ինչ լավ լինի երկրում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում