Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժառանգության տոնակատարություն Նյու Յորքում՝ ՀՀ անկախության 25-ամյակին

Հասարակություն
10-1

Մայիսի 16-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի Գալուստյան սրահում տեղի ունեցավ Երաժշտական երեկո՝ նվիրված Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձին։ Դրոշակների ներս բերման արարողությունից հետո հնչեցին ԱՄՆ-ի և ՀՀ օրհներգերը ։ 2 Ներկաներին բարի գալուստի խոսք ասաց Ազգային Վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։ Համերգից առաջ ներկաներին իր ողջույնի խոսքն ասաց այս տարվա շրջանավարտ՝ Շանթ Ինճոյանը. «Արժանապատիվ Տեր Հայր, հարգարժան հյուրեր, սիրելի տ․Պողոսյան և ուսուցիչներ, շատ սիրելի Մեծ Հայրեր, Մեծ Մայրեր և ծնողներ ։ 2016-ի շրջանավարտական դասարանի անունով բարի գալուստ կմաղթենք ձեզի։ Այսօրվա մեր հանդեսը կնվիրենք Հայաստանի Անկախության 25-ամյակին, և մասնավորաբար Արցախի hերոսներուն, որոնք ապրիլի 4-ին իրենց կյանքով պաշտպանեցին ու կպաշտպանեն hայրենի մեր սահմանները։ Այսօր մենք ձեզի պիտի հյուրասիրենք մեր բազմատեսակ շնորհներով։ Մեր հայտագիրը ծաղկեփունջ մըն է երգերու և արտասանություններու, ինչպես նաև մի քանի անակնկալներու։ Այս առիթով մեր սերն ու երախտագիտությունը կհայտնենք բոլոր մեր ուսուցիչներուն, ծնողներուն, մեծ Հայր և մեծ Մայրերուն։ Տեր Հայրը մեզի կհիշեցնե, թե այս տարի Նուռի Տարի է ։ Կհուսանք, որ նուռի չափ համեղ ու հաճելի գտնեք մեր այսօրվա հայտագիրը։ Բարի վայելում ձեր բոլորին»։ 4 Օրվա հայտագիրը բազմազան էր, որտեղ հադես եկան վարժարանի գրեթե բոլոր աշակերտները ։ Հայ բանաստեղծների ստեղծագործությունները կարդացին Դավիթ Հովհաննիսյանը և Արփի Բուդաղյանը։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին Կերի Ներսիսյանին (ջութակ), որին նվագակցում էր Իր քույրը՝ Օ․Ներսիսյանը (դաշնամուր), Լուսինե Չամիչյանին, Անուշ Պագըրճյանին , Նեգտար Մուրադյանին, Հայկ Առաքելյանին , Անուշ Պագըրջյանին (դաշնամուր), Լևոն Ռակուբյանին, Լուսինե Գալստայնին, Անահիտ Ինջիգուլյանին (երգ)։ Հնչեցին նաև խմբակային երգեր, խմբավար՝ Անահիտ Պողոսյան, Դաշնակահար՝ Նվարդ Տատուրյան ։ Հայտագիրը ավարտվեց վարժարանի պարախմբի ելույթով, պարուսույց՝ տ․Մեդեա Մառք։ 5 Երեկոյի վերջում աշակետներին, մանկավարժներին և վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին շնորհավորեց և շնորհակալական խոսք ասաց Սրբոց Նահատակաց եկեղեցվո հովիվ, արժանապատիվ Տ․Աբրահամ Քհնյ․Մալխասյանը ։ 1 3 6 7 8 9     ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի