Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում այրվել է տուն՝ գույքով

Հասարակություն
fe487c9ad3c5eb1a6afa3b063f5d9812

Մայիսի 17-ին, ժամը 03.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռ. Զ.-ին պատկանող տանը (115 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.18-ին, մարվել՝ 04.44-ին: Այրվել է տունը գույքով՝ մոտ 50 քմ և տան տանիքի կառուցատարրերը՝ 50 քմ: ԱԻՆ