Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսակամուրջ-քննարկում. «Սարգսյան-Ալիև հանդիպում. կլինի՞ առաջընթաց բանակցային գործընթացում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
17452_b

Մայիսի 17-ին , ժամը 15:00-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոնում» կանցկացնի Երևան-Բաքու տեսակամուրջ՝ «Նախագահների մակարդակով հանդիպումը Վիեննայում. կլինի՞ առաջընթաց բանակցային գործընթացում» թեմայով:

Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմը,  որի ժամանակ կողմերը շուրջ 200 զոհ տվեցին` այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում, աննախադեպ էր 1994 թ. հաստատված հրադադարի ռեժիմից հետո: Եվ չնայած պաշտոնական Մոսկվայի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին, իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ շատ փխրուն, իսկ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտվում է գրեթե ամենօրյա ռեժիմով`ուղեկցվելով երկուստեք մարդկային կորուստներով:   Քննարկման բանախոսներն են՝ Հայաստանից՝

Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն

Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Ադրբեջանից՝ (տեսազանգի միջոցով)

Արզու Աբդուլաևա,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական գրասենյակի համանախագահ

Շահին Ռզաև,  IWPR-ի թղթակից