Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ
sport-mxitaryan-2

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գերմանական «Կիկեր» պարբերականի կողմից  ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-16 թթ լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ պարբերականի, Դորտմունդի «Բորուսիայի» հայազգի խաղացողը ողջ մրցաշրջանի ընթացքում միջինը վաստակել է 2,57 բալ։ Նրան հաջորդում է «Աուգսբուրգի» դարպասապահ Մարվին Հիտցը, որը ստացել է 2,64 բալ։ Հավելենք, որ «Կիկերը» յուրաքանչյուր տուրից հետո գնահատականներ է նշանակում խաղացողներին, ընդ որում 1-ն ամենաբարձրն է, իսկ 5-ը՝ ամենացածրը։ Հենց դրանց միջին հաշվարկով որոշվում է մրցաշրջանի լավագույն խաղացողը։