Երիտասարդները չեն ամուսնանում ոչ բավարար պայմանների պատճառով (տեսանյութ)
Մի քանի սերնդով մեկ հարկի տակ ապրելու հայկական ավանդույթը կամաց-կամաց վերանում է։ Հայ երիտասարդների պատկերացումները փոխվել են։ Երիտասարդները նախընտրում են առանձին բնակարանում ապրել: Նրանք, սակայն, իրենց այս ցանկությունները իրագործելու համար մեծ խոչընդոտ են տեսնում՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Հայաստանում ամուսնացող երիտասարների տարիքը 26-ից 30 տարեկան է, նախին՝ 20-21-ի փոխարեն: Երիտասարդները չեն շտապում ամուսնանալ, քանի որ չունեն բավարար պայմաններ ընտանիք ստեղծելու համար: «Եթե այսօր երիտասարդները ուզում են բարվոք ապրել, ապա պետք է երկուսն էլ աշխատեն, որպեսզի կարողանան բնակարան իրենց թույլ տալ»,-ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Հենց այս փաստը հաշվի առնելով է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը ու ներկայացրել կառավարություն: Ծրագիրը կօգնի նորաստեղծ ընտանիքներին լուծել ոչ միայն բնակարանային խնդիրը, այլեւ՝ սոցիալական այլ հարցեր: «Այդ ծրագիրը հիմնված է 2006 թվականից սկսած, նաեւ մեր կազմակերպության կատարած մի շարք հետազոտությունների վրա: Շատ թանկ ծրագիր է, բայց պետք է հասկանանք, որ ժողովրդագրությունը ինքնին թանկ հաճույք է»,- ասում է Հայրապետյանը: 2015 թվականին Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նվազել է՝ նախորդ երկու տարիների համեմատ, սակայն, նվազել է նաեւ ամուսնությունների թիվը՝ 6,9 տոկոսով: Վատ պայմանների պատճառով նվազել է նաեւ ծնելիությունը, հատկապես՝ երկրորդ երեխայի դեպքում: Իսկ պետության առաջարկած ծրագրի արդյունքները կերեւան 20-25 տարի հետո: Դիտեք նաև տեսանյութը