Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը Կոսովոյում կմրցի Մանուել Պետրոսյանի հետ

Սպորտ
sp

Կոսովոյում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում ընթացող Զավեն Անդրիասյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ վրացի Բաադուր Ջոբավայի հետ: Իսկ ահա երկուական միավոր ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն այսօր առաջին կորուստը կկրեն, քանի որ շախմատային համակարգչի որոշմամբ նրանք իրար հետ են հանդիպելու: Մեր մյուս շախմատիստներից առաջնությունը հաջող են սկսել նաեւ Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը, որոնք չնայած կես միավորով ետ են մնում առաջատարներից, սակայն կորցրածը վերադարձնելու լավ շանս ունեն, քանի որ այս տուրում մրցելու են իրենցից կարգով ցածր մրցակիցների հետ: Իսկ ահա Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը պարզապես ձախողել է մեկնարկը՝ երկու տուրում վաստակելով ընդամենը 0,5 միավոր: