Թղթի վրա եւ իրականում. Ինչպես կոտրել գործատուի մոտ կարծրատիպը (տեսանյութ)
«Երբ գործատուի մոտ այդ կարծրատիպը կկոտրվի, որ հաշմանդամություն ունեցողը հիվանդ է, անկարող է, այս պարագայում մենք որևէ խնդիր չենք ունենա»,-ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Աննա Հակոբյանը։
«Թղթի վրա և իրականում» հաղորդման հյուրերը քննարկում են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը։ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն տեղաշարժման, տեսողության, լսողության խնդիրներ, դուրս են մնացել զբաղվածության ոլորտից։ Ոչ միայն այն պատճառով, որ գործատուն չի ցանկանում նրանց աշխատանքի ընդունել, «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ ղեկավար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այլ որովհետև մարդիկ չունեն բավարար կրթություն, մասնագիտական հմտություններ և փորձ։
«Շատ կարևոր է, որ մենք խնդիրը տեսնենք ոչ միայն զբաղվածության, այլ նաև կրթության, քաղաքաշինության, տրանսպորտի ոլորտում»,-ասում է Զարուհի Բաթոյանը,- Եթե դպրոցից սկսած և հետո բուհերում, հետմասնագիտական վերապատրաստումները լիարժեք լինեն, գործատուն որևէ խնդիր չի ունենա»։
Մանրամասները՝ տեսանյութում