Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոնդոնում Գյումրիին վերաբերող համաձայնագրեր են ստորագրվել

Պաշտոնական
ce4bf3b582da028dea9f7cb53108138e

Եռօրյա այցով Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գտնվող ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովի շրջանակներում 2 համաձայնագիր է ստորագրել: Առաջինը՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրն է 14.6 մլն եվրո, երկրորդը՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Ա»` 2.56 մլն եվրո արժողությամբ: Համաձայնագրերի միջոցներով նախատեսվում է Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ իրականացնել:   ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն