A
A
Ռիո-2016-ի ուղեգրերի համար կպայքարի 2 հայ աթլետ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամները՝ Ամալյա Շառոյանը եւ Լեւոն Աղասյանը, առաջիկայում կմասնակցեն 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մեր աթլետները նախ կմեկնեն Աթենք, որտեղ մայիսի 14-ին կմեկնարկի վարկանիշային առաջին մրցաշարը: Մայիսի 21-ին նրանք կմասնակցեն նաեւ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք նմանատիպ մրցաշարում: Մայիսի 28-29-ը տեղի կունենա աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային կլինի նրանց համար: