Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի ներկայացուցիչը չմեկնաբանեց սահմանի դեպքերը (տեսանյութ)

Քաղաքականություն
Mariot-nkar

Այսօր տեղի ունեցավ «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացումը։ «Ոչ միայն կառավարությունը և այլ մարմիններ, այլև ամբողջ հասարակությունը, նաև դուք՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներդ, պետք է ուժերը համախմբեք, ինչը կնպաստի կայուն զարգացման, անարդարության դեմ պայքարի և այլ խնդիրների լուծմանը, տարբեր նպատակների իրականացմանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն։ Իսկ ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից եղան բռնությունների, գլխատման դեպքերի վերաբերյալ հարցին նա այսպես արձագանքեց. «Այսօր մենք ավելի շատ խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման և հեռանկարների մասին։ Ներեցեք, ես չեմ կարող մեկնաբանել այդ դեպքերը։ Բայց, անշուշտ, պետք է ասեմ, որ խիստ կարևոր է երկրի և տարածաշրջանի համար խաղաղություն ունենալը, որպեսզի հնարավոր լինի անվտանգության պայմաններում զարգացման հեռանկարներին հետամուտ լինել»։