Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը 10-րդն է «Ցետինյե-2016»-ում

Սպորտ
sport-chess-2

Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Չեռնոգորիայում ավարտված «Ցետինյե-2016» միջազգային մրցաշարում: Վերջին երկու տուրերում մեր գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց իր մրցակիցների հետ եւ վաստակեց  6 միավոր: Արդյունքում նա զբաղեցրեց 10-րդ տեղը՝ ետ մնալով երրորդ հորիզոնականից ընդամենը կես բալով: Մրցաշարի հաղթող դարձավ չեռնոգորցի գրոսմայստեր Նեբոյշա Նիկչեւիչը, որը 9 հնարավորից կորցրեց ընդամենը մեկ միավոր: