Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմին 3000 դոլար է պետք (տեսանյութ)

Հասարակություն
KVH

Ստեփանակերտի  «Աղ ու հացով» ՈՒՀԱ թիմին 3000 դոլար է պետք՝  Կրասնոդարում հունիսի 6-ին կամ 7-ին կայանալիք քառորդ  եզրափակիչ մրցույթին մասնակցելու համար: Թիմը  հովանավորներ  չունի եւ հայտնվել է բարդ իրավիճակում: Թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ խնդրի լուծման համար դիմել են Արցախի կառավարությանը. «Ասում են դրա ժամանակը չէ, բայց մենք համոզված ենք, որ հենց ժամանակն է, սա ինֆորմացիոն պատերազմի եւս մեկ արգասիք է, որը կարելի է օգտագործել»: Տարիների ընթացքում թիմը քիչ գումարներով  ստացել է աջակցություն, սակայն  հովանավորներ որպես այդպիսին չունի եւ անընդհատ փնտրտուքի մեջ է: « Եթե թիմը զբաղվում է ֆինանսական հայթայթումներով, ստեղծագործական աշխատանքին քիչ  ժամանակ է մնում»,- ավելացնում է թիմի ղեկավարը: «Աղ ու հացով» թիմից 7 հոգի է  բեմում խաղում, երկուսը Երեւանից են, 5-ը Ստեփանակերտից: Թիմի անդամ Վահե Խաչատրյանն ավելացնում է՝ իրենց աշխատանքը բարդ է, Երեւանի եւ Ղարաբաղի մասնակիցները իրար հետ շփվում են տեսակապով եւ միայն ներկայացումից ժամեր առաջ են իրար հանդիպում: Նրա խոսքով՝ իրենք բազմաթիվ դժվարություններ են հաղթահարում՝ ավտոբուսով 48 ժամ երթեւեկելուց  մի քանի ժամ հետո ներկայացում են տալիս: «Արցախ անունը պահող թիմը խնդիրներ ունի»,- ավելացնում է նա եւ հույս հայտնում, որ հովանավորների հարցը կլուծվի: