Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում առգրավվել է 149.6կգ «սիգ» տեսակի ձուկ

Հասարակություն
sig

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից մեկ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ /316 հատ/«սիգ» տեսակի ձուկ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1,14մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 1.7մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 231.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործերի քննության արդյունքում հաշվարկվել է 1.02մլն. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են: Հողերի պահպանության ոլորտ     Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Սյունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 240.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 42.5. հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական  վերահսկողության բաժինների և Երևանի տարածքային բաժնի  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 69.0կգ /166 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, «Երևանի թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ: Երևանի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 16.0կգ /34 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, «Ա.ևՊ. Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները  առգրավել են 33.5կգ /49հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 7.5կգ /21հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու  երեխաների տուն» ՊՈԱԿ: Տավուշի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 8.0կգ/10հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ» մանկապարտեզ: Լոռու տարածքային բաժնի կողմից  առգրավվել է  15.6կգ /36հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 149.6կգ /316 հատ/  «սիգ» տեսակի ձուկ:  Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ: