Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 13-ից ամառը կսկսվի՝ +30 աստիճան

Կարևոր լուրեր Հասարակություն
amar

Մայիսի 13-ից անցում ենք կատարում դեպի ամառ, օդի ջերմաստիճանը Երևանում կհատի +30 աստիճանի սահմանագիծը: Օդերևութաբան Գագիկ Սուրենյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում։ Ստորև՝ ԱԻՆ-ի կանխատեսումն է Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ին,13-14-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, 11-12-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 11-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը կբարձրանա 3-5 աստիճանով: 1 Երևանում՝ Մայիսի 10-ին,13-14-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 11-12-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վ: 2