Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրերի տոնը՝ Նյու Յորքում

Հասարակություն
mayr

Մայիսի 6 – ին Նյու Յորքի Հայ Կենտրոնում տեղի ունեցավ տոնակատարություն` ի պատիվ Հայ Մայրերի։ Միջոցառումը կաղմակերպել էր Հայ Օգնության Միության Մայր մասնաճյուղը։ Հանդիսավար բացման արարողությունից հետո ներկաներին ողջունեց ՀՕՄ-ի Մայր մասնաճյուղի ատենապետ Անահիտ Չոլագյանը ։  Մայրերի օրվա առթիվ շնորհավորական խոսք ասաց Սբ․Լուսավորիչ Մայր եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Մեսրոպ Քհնյ․Լագիսյանը ։ «Հայ Օգնության Միությունը 106 տարի է կծառայե Հայ ժողովրդի ազգային և մշակույթի ինքնության պահպանման։ ՀՕՄ-ը աննկուն կամքով կհասնի իր ժողովրդի կարիքներուն։ ՀՕՄ- ը բարեսիրական իր աշխատանքներուն ընդմեջեն Մայրական սիրով ու գուրգուրանքով կծառայե իր համայնքին ։ Հայ Օգնության միութեան կողմե Արցախի մեջ իրականացվող և հաջողած ծրագրերեն մեկը Սօսէ Մանկապարտեզներու ծրագիրն է։ Ստեփանակերտի Սօսէ մանկապարտեզը  հիմնական վերաշինության մեջ է և հանգանակության աշխատանքները կշարունավեն։ Բացման հանդիսությունը տեղի պիտի ունենա 2017 –ին ։ Մեր հերոսկան Արցախը կրկին անգամ ճգնաժամային մահ ու կենաց պայքարով կպաշտպանե իր պապենական հողերը՝ ետ մղելու նախահարձակ Ադրբեջանցի ասպատակները։ Սիրելիներ, այսօր Մայրերու օրվան առթիվ ամրապնդենք մեր ուխտը և կրկնապատկված թափով շարունակենք մեր գործունեությունը, որպեսզի ճակատաբաց    դիմավորենք մեզի վիճակված կենսական և ծավալուն աշխատանքը, զորավոր կամքով, ու հաստատուն հավատքով միշտ հավատարիմ մեր առաքելության՝ ժողովրդիս հետ, ժողովրդիս համար նշանաբանով»,- ասաց ՀՕՄ-ի Մայր մասնաճյուղի ատենադպրուհի Մարիա Եփրեմյանը ։ mm Երեկոյին իր մասնակցությունն էր բերել «Երազ» մանկապատանեկան պարի համույթը, որի պարուսույցն է Արմինե Մինասյանը ։ Երեխաների ազգագրական պարերը մեծ հաճույք պատճառեին ներկաներին։ Հ․Շիրազի Մայրերին նվիրված բանաստեղծությունները կարդաց Համազգայինի անդամ Արմինե Մինասյանը ։ Նա ներկաներին ներկայացրեց «Գազան ազերիների» իր գրած բանաստեղծությունը , որը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմին ։ Տեղի ունեցավ նաև վիճակահանություն, որտեղ ներկաներից շատերն արժանացան տարբեր նվերների։ Երեկոն ավարտվեց Մարիա Եփրեմյանի նվիրած կարկանդակ համտեսով, որին մասնակցեցին Հայ Մայրերը ։  m ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի