A
A
Հայաստանը երկու բռնցքամարտիկ է հայտավորել առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային է: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում: Դրան մասնակցում են ութ մարզուհիներ, սակայն աշխարհի առաջնությանը կմասնակցեն միայն երկուսը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու են օլիմպիական խաղերի 4 ուղեգրեր: