A
A
Որակազրկված ֆուտբոլիստը հրավիրվել է հավաքական
Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մայիսի 11-ին մարզում կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, իսկ հաջորդ օրը ընկերական խաղում ուժերը կչափի «Փյունիկ-2»-ի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, թիմի հարձակվող Վահան Բիչախչյանը հրավիրվել է մինչեւ 19 տարեկանների հավաքական եւ կմասնակցի երկօրյա հավաքին։ Հարկ է նշել, որ վերջերս ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 4 խաղով որակազրկել է պատանի ֆուտբոլիստին՝ 1-ին խմբի «Գանձասար-Կապան-2» - «Շիրակ-2» մրցակցի դեմ կոպիտ խաղալու համար: