Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող աղջիկները՝  ամենագեղեցիկի տիտղոսի համար (տեսանյութ)

Հասարակություն
axjik

«Միսս Հայք» գեղեցկության 8-րդ մրցույթի եզրափակիչ փուլում, տարբեր տեսակի հաշմանդամություններ ունեցող 10 աղջիկ այսօր ներկայացվեցին ժյուրիի ու հանդիսատեսի դատին: Ժյուրի քվեարկության արդյունքում 2016 թվականի «Միսս Հայք» ճանաչվեց Էլեն Խաչատրյանը: Արդեն մրցույթից հետո, նա խոստովանում է՝ զգում էր, որ հենց ինքն է հաղթելու: Էլենը լսողական խնդիրներ ունի, բայց իր իսկ պնդմամբ՝ լավ զգայարաններն են օգնել կանխատեսել հաղթանակը: mek   haxtox Հանդիսատեսի համակրանքին արժանացած Արփինե Հարությունյանը Ստեփանակերտից է: Նրա եղբայրներն ու հորեղբայրները այսօր սահմանն են պաշտպանում: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արփինեն  չի ցանկացել մասնակցել մրցույթին, սակայն ավելի ո ւշ մտափոխվել է՝ այսպես  նա կարող է Արցախի անունը բարձր պահել. «Հուսով եմ շուտով Արցախում կհնչի «լոխ լավա» արտահայտությունը: erku Արփինեն նախկինում երազանքների մասին չէր խոսում, միայն նպատակներ ուներ, որոնց հասնում էր ամեն կերպ, բայց այսօր մի երազանք ունի. «Մի ամիս առաջ ես ձեզ կասեի, որ երազանքներ չունեմ, բայց հիմա միակ երազանքս խաղաղությունն է»: Ֆենյա Պողոսյանը արժանացավ «Միսս Ունիսոն» տիտղոսին: Նա դեռ  ուսանողուհի է,  սակայն արդեն երազում է լավ աշխատանք գտնել  ու դառնալ երկրի համար պիտանի մարդ. «Ես երազում եմ նաեւ շրջել աշխարհով մեկ, շատ եմ ցանկանում»,- ասում է Ֆենյան: ereq Ի դեպ, «Միսս Հայք» մրցույթը ամեն տարի անցկացվում է ապրիլին՝ կանանց միամսյակի շրջանակներում: Այս տարի այն մեկ ամսով հետաձգվեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով: chors