Քութայիսիից Եվրոպա՝ 30-40 եվրոյով
2016 թվականի սեպտեմբերից հունգարական Wizz Air ավիաընկերությունը սկսելու է նոր չվերթներ Քութայիսիից դեպի Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ, Միլան, Սալոնիկ, Լառնակա եւ Սոֆիա: Դեպի Բեռլին չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Միլան չվերթները սկսվելու են սեպտեմբերի 25-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Դորտմունդ չվերթները սկսվելու են սեպտեմբերի 25-ից եւ իրականացվելու են ամեն չորեքշաբթի եւ կիրակի: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Սալոնիկ չվերթները սկսվելու են սեպտեմբերի 24-ից եւ իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 29.99 եվրոյից: Դեպի Լառնակա չվերթները սկսվելու են սեպտեմբերի 24-ից եւ իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 24.99 եվրոյից: Դեպի Սոֆիա չվերթները սկսվելու են սեպտեմբերի 24-ից եւ իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 24.99 եվրոյից: Ավելին՝ այստեղ