Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը մրցում է ԱՄՆ-ի մեդալակիրների հետ

Սպորտ
sport-kasparov

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում մեկնարկել է կայծակնային շախմատի ուշագրավ մրցաշար: Դրան մասնակցում են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եւ շախմատի ԱՄՆ-ի 2016 թվականի առաջնության երեք մրցանակակիրները՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան եւ Վեսլի Սոն: Մրցաշարը բաղկացած է 18 տուրից: Առաջին օրը կայացած 9 տուրից հետո աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան եւ Վեսլի Սոն, որոնք վաստակել են 5-ական միավոր: Գարի Կասպարովը ունի 4,5, իսկ ԱՄՆ-ի չեմպիոն Կարուանան՝ 3,5 միավոր: Այսօր տեղի կունենան մնացած 9 տուրերը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 50 հազար դոլար: Հաղթողը կստանա 20 հազար պերգեւավճար, 2-րդ տեղը՝ 15 հազար, 3-րդը՝ 10 հազար, 4-րդը՝ 5000: Գարի Կասպարովը հայտարարել է, որ իրեն հասանելիք գումարը փոխանցելու է այս տարվա շախմատային օլիմպիադայի մասնակից ԱՄՆ-ի հավաքականին: