Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատաղիս բնակավայրի հրետակոծման կադրեր. ԼՂՀ ՊՆ (տեսանյութ)

Քաղաքականություն
mataxis

Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: Այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը: Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը: