Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթիկ» ՔԿՀ-ում առգրավվել են քարտեր, գումար և փաթեթներ

Հասարակություն
2-25

Ապրիլի 22-ին` ժամը 10:20-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ Կ. Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալին վերջինիս աշխատասենյակում ներկայացրել է փաթեթ և 20.000 ՀՀ դրամ` հայտարարելով, որ նշված փաթեթը և գումարը իրեն է տվել անծանոթ մի քաղաքացի` քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին փոխանցելու համար: Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են երեք առանձին փաթեթներ և մեկ հատ «Ռիվանոլ 0,1գ.» գրառմամբ, յուրահատուկ սուր հոտով պոլիէթիլենային դատարկ տարա: Առաջին փաթեթում առկա է եղել 16,9 գրամ քաշով չորացված, մանրացված դարչնագույն բուսական զանգված, երկրորդում` 5 առանձին փաթեթներ` ընդհանուրը` 24,6 գրամ քաշով կանաչավուն չորացված, մանրացված բուսական զանգվածով, իսկ երրորդ փաթեթում` 42.7 գրամ քաշով չորացված,  մանրացված կանաչադարչնագույն բուսական զանգված: Ապրիլի 26-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի մասնաշենքերից մեկի տարածքում հայտնաբերել և առգրավել են արտանետված երկու փաթեթ: Առաջին փաթեթի մեջ առկա էին բջջային հեռախոսի լիցքավորիչ և ականջակալ, USB լար, 5 բջջային հեռախոսներ և երկու բաժանորդային քարտեր: 1 Երկրորդ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են սպունգով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 լիցքավորիչներ և չորս բջջային հեռախոսներ: Երկրորդ փաթեթին ամրացված էր նաև թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված առանձին փաթեթ` 90 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն փոշենման զանգվածով լցված: Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին