Արցախի «Հունոտի կիրճ» արգելոց տանող ճանապարհը բարեկարգվում է
«Պըլըպուղի» հուշարձան-քարից մինչև Մխիթարաշեն գյուղի մերձակայքը, շուրջ 2կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այստեղ հիմնականում տարվում են հողային հարթեցման և ճանապարհի լայնացման աշխատանքներ, որն այսուհետ կհեշտացնի այցելուների մուտքը դեպի պատմական արգելոց: Աշխատանքներն իրականացվում է ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին: Պատվիրատուն` ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը` «Քարավան» ՍՊԸ-ն:
«Հունոտի կիրճ»-ը մեր երկրում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող վայր է:Բնապատմական արգելոցը Արցախի գեղատեսիլ և պատմական նշանավոր անկյուններից է, որն աչքի է ընկնում բնական ու պատմական ուշագրավ հուշարձաններով: Քարանձավներն ու հովանոցաձև ջրաշիթային եզակի բնական կառուցվածքները լինելով գայթակղիչ, տարեցտարի ավելի շատ այցելուներ են գրավում:
ԼՂՀ Քաղաքաշինության նախարարություն