Արդարացման դատական ակտ` Արագածոտնում
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Սերգեյ Մարաբյանն այսօր արդարացման դատական ակտ է կայացրել: Նա հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել է Քնարիկ Խաչատրյանին: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայկազ Գալստյանը, նա մեղադրվում էր սուտ մատնության մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Քնարիկ Ալեքսանի Խաչատրյանը 27-05-2015թ. ներկայանալով ոստիկանության Աշտարակի բաժին,գիտակցել է, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, հաղորդում է տվել եւ ծանր հանցագործության մեջ մեղադրել է իր նախկին ամուսին Հ.Հակոբյանին,այն մասին, որ նա 24-05-2015թ.ժամը 13:00 սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է իր տուն,հարվածներ հասցրել դեմքի տարբեր մասերին եւ 4 դեռահաս երեխաների ներկայությամբ բռնի կերպով սեռական հարաբերություն ունեցել իր հետ: