Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է ուրիշ հարցերով չզբաղվենք, պահը լուրջ է». Հ. Սասունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Sasunyan-nkar

Այսօր Ծիծեռնակաբերդում էր նաև «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Շատ թեժ է սահմանը, մենք բոլորս պետք է ուրիշ հարցերով չզբաղվենք այս օրերին։ Ցեղասպանություն անցյալին և ցեղասպանության վտանգ ներկային, այս պահը շատ լուրջ է, և պետք է մենք կենտրոնանանք, միանանք, զինվենք, որպեսզի ազերիները մեկ անգամ ևս նույնիսկ չմտածեն հարձակվելու մասին»։ Ի՞նչ կարող է անել պետությունն այս իրավիճակում, պարոն Սասունյանն արձագանքեց. «Այս օրերին մենք միայն մի հարց ունինք լուծելիք. ամենեն արդիական, ազդու զենքերը ստանալ, պաշտպանվել, որպեսզի եթե ադրբեջանցիները հարձակվեն, ավելի վնասով դուրս գան։ Այս րոպեին Սփյուռք, Հայաստան, Արցախ չկա. բոլորս հայ ենք, մեկ ժողովուրդ ենք, մեկ բռունցք ենք և պետք է միասին պայքարենք...»։