Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Seyran-Ohanyan

«Այն վայրագությունները, որ Ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում է  ցեղասպանության տարրերին»,- այսօր ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում։ «Ա1+»-ի հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել 4 օրյա պատերազմից,  նա շեց, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար։ Մեկ այլ հարցին, թե արդյոք Արցախի որեւէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը ասաց. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը» Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է միայն երազե՞լ տարածքների մասին, պարոն Օհանյանը ասաց. «Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին»։