Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն իր առջեւ նպատակ է դրել

Սպորտ
sport-aronyan-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գտնում է, որ ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը արժանիորեն է հաղթել վերջերս Մոսկվայում ավարտված հավակնորդների մրցաշարում: «Սերգեյն իսկական մարտիկ է: Ֆաբիանո Կարուանայի հետ վերջին տուրում նրան ձեռք էր տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն նա խաղաց հաղթանակի համար եւ հասավ իր նպատակին», - «Կուլտուրա» թերթին տված հարցազրույցում ասել է մեր շախմատիստը: Գնահատելով իր իսկ ելույթն այդ մրցաշարում՝ Լեւոն Արոնյանը նշել է, որ ինքը գոհ է իր խաղից, բայց ոչ արդյունքից (5-րդ տեղ 8 մասնակիցների մեջ): «Ես միշտ էլ հաճույքով եմ խաղում Ռուսաստանում, քանի որ մեր երկրները իրար հետ համագործակցում են տարբեր բնագավառներում, այդ թվում սպորտում: Օրինակ, Մոսկվայի մրցաշարը հովանավորել էր հայկական կողմը: Այն բարձր մակարդակով անցկացվեց եւ բոլորն էլ գոհ մնացին», - ասել է հայ գրոսմայստերը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Լեւոն Արոնյանը նշել է, որ դեռեւս մեծ հաճույք է ստանում շախմատ խաղալիս եւ որ իր առջեւ նպատակ է դրել, որից չի պատրաստվում հրաժարվել: