Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճի ըմբիշները նույնպես մեկնեցին Մոնղոլիա

Սպորտ
sport-azat-borba

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր կմեկնի Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ մեկնարկել է ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային երկրորդ մրցաշարը: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը,  վերջինս նոր է համալրել հավաքականի կազմը: Գեորգի Կետոեւը 2007թ աշխարհի չեմպիոն է, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Նշենք, որ այս օրերին Մոնղոլիայում օլիմպիական ուղեգրերի համար պայքար են մղում հունահռոմեական ոճի ըմբիշները: