Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսիմ Մանուկյանը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Սպորտ
sport-borba-1

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Մեր 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ եւ ապահովելեց Ռիո-2016-ի մասնակցությունը: Առաջին տեղի համար մրցամարտում նա կհանդիպի Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզատովի հետ: Այսօր մրցագորգ մտած 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի Համիդ Սորյանին եւ դուրս մնաց պայքարից: 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման առաջին փուլում 0:7 հաշվով պարտվեց հունգարացի Պետեր Բաչիին, սակայն քանի որ վերջինս մտավ եզրափակիչ, մեր ըմբիշը սփոփման մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ: Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթեց իր երեք մրցակիցներին եւ բրոնզե մեդալ նվաճեց: Այժմ նա լրացուցիչ մրցամարտ կանցկացնի գերմանացի Պասկալ Էյսելի հետ՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը երկրորդ փուլում պարտվեց բելառուսցի Իոսեբ Չուգոշվիլուն եւ ավարտեց ելույթները: