«Համանախագահների առաջարկածը հայկական կողմի երազածը չէ». Շ. Քոչարյան (տեսանյութ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի ժամանակ, բնական է, չի կարող չքննարկվել ԼՂՀ իրավիճակի եւ հակամարտության կարգավորման թեման. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ կապված ԼՂ հակամարտության հարցի շուրջ բանակցությունների հետ, չի փոխվել, ավելին՝ ներկա վիճակում հնարավոր չէ հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որ իրականացրեց՝ խախտելով արդեն առկա եռակողմ համաձայնագիրը. «Ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից, առաջին՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, զինադադարը պետք է պահպանվի, և պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հակառակ իր իսկ միջազգային պարտավորությանը, կարող է խախտել պայմանավորվածությունը: Հետևաբար նա հետագայում էլ կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից»,- նշեց փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանը բացատրեց, որ դիրքորոշում ասելով՝ նկատի ունի այն, ինչ առաջարկում են համանախագահները. «Դա, իհարկե, հայկական կողմի երազածը չէ եղել, բայց դրա հիմքում ընկած է փոխզիջումային տարբերակը»: Մանրամասները՝ տեսանյութում