Վրաստանի առաջարկը ԼՂ հակամարտության կողմերին (տեսանյութ)
Վրաստանը հասկանում է, որ ԼՂ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ թե որքան կարեւոր է խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում,- այսօր Ստրասբուրգում ԵԽ գլաավոր քարտուղար Թյոբորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին : Նա ընդգծում է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին լարվածության սրացումից անմիջապես հետո հանդես է եկել հայտարարությամբ` խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին : Վրաստանի վարչապետը նաեւ շեշտում է, որ իր երկիրը որպես բանակցությունների վայր կարող է առաջարկել կողմերին : Իսկ Թյոբորն Յագլանդը կարեւորում է հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսումը` հատկապես վերջին ռազմական գործողություններից հետո : Ըստ նրա, քանի որ կողմերը չեն դիմել ներգրավվելու խնդրանքով, ուստի իրենց դիրքորոշումը հստակ է` գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում է: