Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրա մարմինը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
argishti-gaboyan-1-634x445

Կապիտան Արգիշտի Գաբոյանի  հարազատներին այսօր  «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում չեն թողել  մտնել՝ դին ճանաչելու: Նրանք այնտեղ էին՝ պարզելու, արդյո՞ք Ադրբեջանի վերադարձրած զինվորի մարմինն  իրենց հարազատինն է: Նրանց տեղեկացրել են, որ նախ պետք է ԴՆԹ հետազոտություն անեն, որպեսզի համոզվեն, որ Արգիշտի Գաբոյանն է: Հիշեցնենք, որ  այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմին: Քանի, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության առաջին օրերից սկսած՝ կապիտան Գաբոյանից, հարազատները ոչ մի տեղեկություն չունեին: Ենթադրվում է, որ մարմինը հենց Արգիշտիին է, քանի որ ոչ մի այլ անհետ կորած զինվորի մասին այս պահին տեղեկություն չկա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  «Ինքնությունը պարզվել է, անհայտ կորած Արգիշտի Գաբոյանն է: Նրա հայրն այստեղ էր, արդեն ճանաչել է: Մարմինը տեղափոխում են Հայաստան: Այլ անհայտ կորած չունենք»,- նշեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ  Քոչարյանը: Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ապրիլի 20-ին ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։