Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ ՄԻՊ-ին

Քաղաքականություն
10494679_753815424677199_2058989342663654786_n

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար: Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեւոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ