Զինծառայողին հրաժարվում են զորացրել. ՀՔԱՎ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ա. Գրիգորյանի իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք, որ վերջինս դեռևս 2015 թ. սեպտեմբերի 1-ին զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասում իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակելու խնդրանքով, որի վերաբերյալ մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Նախ Ա. Գրիգորյանը, ապա՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերոնշյալ զեկուցագրին ընթացք տալու հարցով դիմել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Պատասխան չստանալով՝ 2015 թ. նոյեմբերի 24-ին Կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության անգործությունը վերացնելու պահանջով: Վերոնշյալ գրությունը ևս անպատասխան է մնացել, որից հետո 2016 թ. հունվարի 16-ին Ա. Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանը տրամադրելուն պարտավորեցնելու մասին՝ վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ