Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մեծի պողոտան ծայրից ծայր փոսեր են. Ա. Բախշյան

Հասարակություն
81e7b700f38e06d0a798e3556666915c

Երեկ  քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր փոխքաղաքապետ պարոն Արեյանը, թ.56 և թ.57  հսկողականների  վերաբերյալ Կենտրոն և  Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների ղեկավարները   խրոխտ   ձայնով շատ  կարճ  զեկուցեցին այն մասին, որ  «Օղակաձև»  և    «Հաղթանակ» զբոսայգիներում իրականացվել են մաքրման, խնամքի և այլ բարեկարգման աշխատանքներ:  Երկու   զբոսայգիների  վիճակը  մեր քաղաքացիները լավ գիտեն,  վիճակն անմխիթար  է: Պարոն Արեյանը  նաև խստորեն հանձնարարեց  ասֆալտապատման գործն իրականացնող գործընկերություններից պահանջել փողոցների  ասֆալտի  վնասված  տեղերը  մեկ-մեկ  բացել, ասֆալտը վերականգնել  ու նոր  անցնել հաջորդին: Այնինչ, Տիգրան Մեծի պողոտան  այսօր ծայրից  ծայր  ծակված էր, իսկ  այդ ծակերը  ոչ ոք  չէր լցնում: Չեմ  հասկանում, երբ  փոխքաղաքապետը հանձնարարում և խստորեն պահանջում է  գործողություն, որը  չի կատարվում  այն էլ քանիերորդ  անգամ, այսինքն այն  լսող չկա, ինչո՞ւ   քաղաքապետարանը  այդ   կազմակերպությունների   նկատմամբ  սթափեցնող  քայլ  չի անում: Իհարկե, Երևանի քաղաքապետարանի  անհետևողական  գործունեությունը  պետական կառավարման օղակում միակը չէ, կառավարման բոլոր  օղակներում  այս նույն  վիճակն է, կարծես ձևի համար  են խիստ-խիստ ու բարկացած տոնով  հանձնարարում՝    նախապես   իմանալով, որ  իրենց   ենթակաները   այդ հանձնարարականը   չկատարելու համար  հազար ու մի պատճառ ունեն: Հրապարակում եմ  այդ զբոսայգիների  որոշ    հատվածների  այսօրվա լուսանկարները, որոնք հակառակի  մասին են  վկայում:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ