Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի

Հասարակություն
627333ca8bd4cfee3e861c79194af377

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Թամարա Յայլոյանի դիմումի հիման վրա փաստաբան Լուսինե Հովսեփի Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից: 23.03.2016թ. փաստաբան Թամարա Յայլոյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ հայտնել է, որ 22.03.2016թ. www.youtube.com կայքում տեղադրված տեսանյութում  ցուցադրված է դատավարությունից հատված, որի 39.17 րոպեից մինչև 39.46 րոպեն ընկած ժամանակահատվածում տեսաձայնագրված է փաստաբան Լուսինե Սահակյանի և տվյալ գործով մեղադրողի խոսակցությունը, որի ընթացքում մեղադրողը վիրավորական արտահայտություններ է կատարել Թամարա Յայլոյանի հասցեին, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը չի միջամտել եւ սաստել մեղադրողին: Փաստաբանների պալատի նախագահը,  սակայն  դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով քննության առնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով մեղադրող Գեւորգ Գեւորգյանի վերոնշյալ վարքագիծը։ Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը նախաքննության ժամանակ եղել է Վալերի Պերմյակովի պաշտպանը: Նախաքննական ցուցմունք տալու ժամանակ, երբ Պերմյակովը հասել է երեխայի սպանությանը, փաստաբանը չէր կարողացել զսպել հուզմունքը եւ դուրս էր եկել սենյակից: Հուզական վիճակը հնարավորություն չի տվել նրան շարունակել սկսած գործը եւ նրա հրաժարվել է փաստաբանական ծառայություն  մատուցել Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովին: