Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են զորամաս ու հոսպիտալ (տեսանյութ)

Պաշտոնական
Hosp

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու  Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին  այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների։ bako Նրանք այցելել են նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին: Նախագահները երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ