Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին

Հասարակություն
8441d87730f5c10f2f81c4a3cb327949

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի՝ «Փակուղի» (Deadlock)  համաշխարհային պրեմիերան  տեղի կունենա այսօր  Շվեյացարիայում՝  Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:  «Vision du Reel»-ը հեղինակային վավերագրական կինոյի  ամենահայտնի և նշանավոր կինոփառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին: Այդ փառատոնը Հարություն Խաչատրյանի կենսագրության մեջ կարևոր նշանակություն ունի. «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին փառատոնում արժանացել էր ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել էր «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: Այդ փառատոնում էր տեղի ունեցել նաև հեղինակի նախորդ ֆիլմի՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» համաշխարհային պրեմիերան: «Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը: «Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Իրանի  «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում և հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում: