Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կոնսոլիդացիայի մասին. «Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
baxdasaryan

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կասկածում, որ 4+4+4 ֆորմատի ընդդիմության եւ իշխանության միջեւ Ընտրական օրենսգրքի շուրջ տապալված կոնսենսուսը մի օր կկայանա.  «Այն բոլոր առաջարկությունները, որոնք քննարկվել են, ըստ իս, բավարարում է եւ ընդդիմությանը եւ իշխանությանը»: Պարոն Բաղդասարյանն ուրախ է, որ վերջին օրերին ընդդիմությունը քաղաքական կամք ցուցաբերեց եւ դադարեցրեց իշխանության հանդեպ քննադատությունը. «Մեր հայկական բնավորության համաձայն՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, մենք այդ գիտակցությանը չենք գալիս»: Հանրապետականը հույս ունի, որ այսուհետեւ նույնպես ընդդիմությունն ու իշխանությունը կոնսոլիդացիան չեն կորցնի. «Նու ի սկզբանէ կային բավականին հակասություններ, ընդդիմադիրներ, որոնք ցանկանում էին համագործակցել իշխանության հետ եւ տարբեր նպատակներով: Չեմ թաքցնի, որ կային գործիչներ, որոնց նպատակը միայն պաշտոններ ստանալն է»: Սակայն ինչպե՞ս է ընդդիմությունը հավակնելու իշխանության, եթե ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի պատճառով կոնսոլիդացիան այդպես էլ չզիջի իր դիրքերը։ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով՝ «Կոնսոլիդացիայի պայմաններում է, թե առանց դրա, դա իրենց եւ իրավունքն է եւ իրենց գործառույթն է»։ Հիմա միասնության ժամանակներ են,-պնդում է Լեւոն Մարտիրոսյանը,-ապագայում ընդդիմությունը կկարողանա քննադատել իշխանությանը։ Սակայն կարծես թե այս կոնսոլիդացիայի ծայրը չի երեւում. «Դա, համենայնդեպս, իմ խնդիրը չի»։ Առայժմ այդ կոնսոլիդացիան նույնիսկ դուր է գալիս պատգամավորին՝ ընդդիմությունն ու իշխանությունն առանց հրահանգի են միասին։