Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Քաղաքականություն
hrazdan-1

Հայտնի են Հրազդանում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքները: ՀՀԿ անդամ, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 12 510 ձայն, Քաղաքացիական պայմանագրի անդամ Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն, իսկ Հայկական վերածնունդի անդամ, Արթուր Բաղդասարյանի նախկին մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը` 1 237 ձայն, անվավեր քվեաթերթիկները 834 են: -------------- Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը Թալինում վերընտրվեց գործող քաղաքապետ  Սարգիս Արամյանը: ԱՐԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՆԱՑԱԿԱՆԻ__1 993 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՅԿԱԶԻ__168 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՌՈՒԲԻԿԻ__1 036 ___ Սպիտակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը: Նախնական տվյալներով  հաղթողը գործող համայնքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանն է ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՆԻԿ ԽԱՉԻԿԻ____2 933 ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԵՆՐԻԿԻ____4 463