Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպենդիարյանի եվրոպական ուղին (տեսանյութ)

Հասարակություն
tangaran

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության եվրոպական ուղին» խորագրով: «Ա1+»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց. «Թանգարանը որոշեց մի գեղեցիկ օր նվիրել ֆրանկոֆոն հասարակությանը: Հայաստանում կա մեծ ֆրանկոֆոն համայնք: Հայ ժողովուրդը գնահատում է ֆրանկոֆոն հասարակությանն ու նրա դերը Հայաստանի կյանքում  այն առումով, որ այդ հասարակությունը մեր կողքին է եղել թե մեր ուրախ եւ թե ծանր օրերին»: Միջոցառման ընթացքում կոմպոզիտորի կյանքի եւ ստեղծագործությունների մասին ֆրանսերեն պատմեցին Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները: Ապա թանգարանի դահլիճում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում հնչեցին Սպենդիարյանի եւ ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները: