Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

NEWS.am-ը դիմել է ոստիկանություն լրագրողի տեսախցիկը խլելու առնչությամբ

Հասարակություն
default-1

NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը դիմել է ոստիկանություն՝ գործակալության թղթակցի տեսախցիկը եւ վկայականը հափշտակելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի առթիվ: Ոստիկանության կողմից մարմնական վնասվածքների աստիճանը որոշելու նպատակով տրվել է համապատասխան դատաբժշկական ուղեգիր: Կատարվածի առնչությամբ համապատասխան մարմիններում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մոտ, որտեղ այդ պահին ընթանում էր ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստը, զինվորական համազգեստով մի տղամարդ NEWS.am-ի թղթակցից նախ հետաքրքրվել է, թե արդյոք լրագրողն իրավունք ունի այդ տարածքում նկարահանում կատարել, ապա հրահանգել է տարածքում կանգնած զինվորական հագուստով անձանցից մեկին զանգահարել Պաշտպանության նախարարություն: Շարունակությունը կարդալ այստեղ