«Վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում». նախարար (տեսանյութ)
«Բոլոր հնարավորությունները կիրառվում են, բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, որպեսզի նրանք հնարավորինս արագ ապաքինվեն,-այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։- Բժշկական օգնությունը հասնում է իր նպատակին, եւ վիրավորների վիճակը գնալով կայունանում է»: «Ա1+»-ի հարցին, թե այն վիրավորները, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, կստանա՞ն արդյոք անվճար օգնություն, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Այդ հոգսերը պետությունը միանշանակ վերցնում է իր վրա, բայց դեռեւս ժամանակավրեպ է այդ հարցը քննարկել, քանի որ դեռ վիրահատությունից հետո պետք է այդ փուլը գա, որպեսզի հասկանանք, թե ինչ տեսակի պրոթեզներ կլինեն»: Նախարարը վստահեցրեց, որ այդ հարցերը իրենց ուշադրության կենտրոնում են եւ անպայման պետության հովանավորության ներքո են լինելու: