A
A
Կայուն եկամուտի աղբյուր՝ զոհվածների ընտանիքներին (տեսանյութ)
Մարտական գործողությունների հետեւանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը այդ նպատակով մշակել եւ կառավարությանը ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները: «Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք, հնարավորինս սեղմ ժամկետում»,- հանձնարարեց վարչապետն Արծվիկ Մինասյանին: