Ո՞ւր են սպառազինության համար նախատեսված գումարները (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր բանակը կռվում է 80-ականների զենքով, ստիպեցին բարձրաձայնել մի հարց՝ ինչո՞ւ: Իսկ ո՞ւր են այն գումարները, որոնցով պետք է վերջին 25 տարում սպառազինվեր մեր բանակը: Ըստ Ամերիկյան Global Financial Integrity կազմակերպության տվյալների, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Սրա հետ զուգահեռ, հայ օլիգարխներն ու միլիոնատերերը տարեցտարի ավելանում են, իսկ նրանց տները՝ շքեղանում: Դրան գումարվում են նաեւ ծառայողական չհիմնավորված ծախսերը։ Ի դեպ, հայտարարագրերով ճշտել, թե ովքեր են Հայաստանի ամենահարուստ մարդիկ՝ դժվար է: Մեր երկրի օլիգարխները, որպես կանոն, իրենց ունեցվածքը գրանցում են այլ մարդկանց անուններով: Սակայն մասնագետների հարցումների արդյունքում, մեր հարուստների առաջին հնգյակում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում