Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուրգեն Եղիազարյանը դիմում է ԱԱԾ-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gurgen-nkar

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը միայն լավ բաներ է լսել Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանի մասին։ ԱԱԾ պետի նախկին տեղակալը կարևոր մի «հուշում» է անում նրան. «Պետք է Ազգային անվտանգությունը վերականգնի Հատուկ նշանակության զորամասը։ Այդ ստորաբաժանումը հարկ եղած պարագայում մինչև 50 կիլոմետր խորության վրա կարող է աշխատել թշնամու թիկունքում։ Ցավոք սրտի՝ չգիտեմ ինչ պարագաների առկայությամբ տրվեց ոստիկանությանը»,- ասում է նա։ Ըստ նրա՝ Գեորգի Կուտոյանը պետք է մտածի անվտանգության աշխատակիցներին իրենց արժանապատվությունը չվիրավորող աշխատավարձով ապահովելու համար. «Սպան, որն իրեն նվիրել է այդ գործին, իրավունք չունի ուղեղի մի հատվածով մտածել, թե ընտանիքը ինչպես է պահելու»։ Գուրգեն Եղիազարյանը հավատում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն խոսքին, որ միջոցներ կգտնվեն սպառազինության համար, սակայն, ըստ նրա, դա կարող է լինեն ի հաշիվ բյուջետային կազմակերպությունների միջոցների կրճատելու հաշվին. «Այն միլիոնատերերը, որոնք իրենց միլիոնները կուտակել են այս 22 տարվա ընթացքում, պետք է մտածեն իրենց ունեցվածքը կառավարության հետ կիսելու մասին»։ Մանրամասները՝ տեսանյութում