A
A
«Բանանցը» անսպասելի հաղթեց «Ալաշկերտին» եւ մտավ եզրափակիչ
Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս հաղթելով «Ալաշկերտին», առաջինը մտավ գավաթի եզրափակիչ: Այսօր կայացած գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Հայաստանի առաջնության առաջատար «Ալաշկերտը» իր հարկի տակ ընդունեց ետնապահներից մեկին՝ «Բանանցին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ալաշկերտցիների նվազագույն հաղթանակով: Չնայած ալաշկերտցիների ունեցած կրկնակի առավելությանը, նրանք սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի պարտվեցին «Բանանցին» եւ դուրս մնացին պայքարից, քանի որ ընդհանուր հավասարության դեպքում հաշվի են առնում մրցակցի դաշտում խփած գոլերը: «Բանանցի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք «Գանձասար-Կապան» - «Միկա» խաղում. Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է կապանցիների նվազագույն հաղթանակով՝ 1:0: